HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Թբիլիսիում 11 տարի անց ձերբակալվել է ԱՄՆ-ի կողմից հետախուզվող Կարեն Նիկոլյանը

11 տարվա փախուստից հետո Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ձերբակալվել է հայազգի, Հայաստանի քաղաքացի Կարեն Նիկոլյանը։ ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի դաշնային դատարանը 35-ամյա Նիկոլյանին մեղադրում է բանկային խարդախության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։

35-ամյա Նիկոլյանը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, երբ ժամանելիս է եղել Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլից։

Կոլորադոյի Դենվեր քաղաքի դաշնային դատարանը Նիկոլյանին մեղադրանք է առաջադրել 2007թ. հունիսի 6-ին՝ որպես բանկային խարդախության մեջ ներգրավված անձ։ Ըստ այդ քրեական գործի՝ 2007թ. մայիսից ապրիլ ընկած ժամանակահատվածում Նիկոլյանը մշակել է ֆինանսական խարդախության մի սխեմա, որի արդյունքում տուժել են յոթ ֆինանսական կազմակերպություններ (բանկեր) շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Խարդախություն որակված գործարքից շատ մանրամասներ չեն նշվում, բայց սխեման գործել է մոտավորապես այսպես. թեև ԱՄՆ-ի օրենսդրությամբ թույլատրվում է միայն մեկ տան գրավով վարկի դիմել, Նիկոլյանը կարողացել է ձեռք բերել մի քանի վարկեր: Նա դա արել է՝ դիմումներ է ներկայացնելով կարճ ժամանակահատվածում մինչև բանկերի լիցնեզիաները պաշտոնապես կգրանցվեին Կոլորադոյի Ավրորա քաղաքում Նիկոլյանին պատկանող տների համալիրի (condominium) նկատմամբ։

2008թ. մարտի 19-ին նա մեղավոր է ճանաչվել, ապա ազատ արձակվել՝ մինչև վերջնական դատավճռի հրապարակումը։  Նախատեսված էր, որ նա պետք է դատապարտվեր նույն տարվա դեկտեմբերի 16-ին։ Բայց դատավճիռը հրապարակելու օրը Նիկոլյանը չի ներկայացել դատարան և փոխարենը փախուստի է դիմել երկրից։

«Այսօրվա ձերբակալությունը պայմանավորված է Գաղտնի ծառայության և Հետաքննության դաշնային բյուրոյի(FBI), արդարադատության համակարգի և դախազության  իրավապահ մարմինների անխոնջ աշխատանքով։ Մենք գովաբանում ենք նրանց ծանր աշխատանքը, որը վերականգնեց արդարությունը 11 տարի անց», - հայտարարել է ԱՄՆ փաստաբանների գրասենյակի ներկայացուցիչը։

Վրաստանում Նիկոլյանի ձերբակալությունն իրականացվել է տեղի և ԱՄՆ-ի իրավապայհ մարմինների համագործակցության շրջանակներում։ Այժմ երկու երկրները բանակցում են Նիկոլյանին ԱՄՆ արտահանձնելու ուղղությամբ։ Նիկոլյանի նախնական մեղադրանքը նախատեսում էր առավելագույնը 30 տարվա ազատազրկում։ Հավելյալ մեղադրանքերը, որոնք հնարավոր է առաջադրվեն նրան փոխուստի դիմելու հետևանքով, դեռևս քննվելու են ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվերի դատարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter