Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք
Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել