HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական համալսարանն արտասահմանցի ուսանողների համար նորից գրավիչ է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նիստ, որը վարել է կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Դերենիկ Դումանյանը ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը։ Նա նշել է, որ տարին հագեցած է եղել կառուցվածքային բարեփոխումներով, որի արդյունքում կատարվել են մի շարք վերակազմավորումներ։

Մինչ այժմ գործող ընդհանուր բժշկության, ատամնաբուժական, դեղագիտական, ռազմաբժշկական ֆակուլտետներին ավելացել է հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը, առանձնացվել են նախադիպլոմային և հետբուհական կլինիկական ամբիոնները։ Ստեղծվել է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն՝ իր ենթաբաժիններով։

Հաջողություններ են արձանագրվել ֆինանսատնտեսական ոլորտում՝ 2011-ին ԵՊԲՀ ՊՈԱԿ-ի ֆինանսական մուտքերը կազմել է 8 մլրդ 374.8 մլն դրամ` 2010-ի 6 մլրդ 775.0 մլն դրամի դիմաց։ Ակնկալվում է, որ 2012-ին համալսարանի բյուջեն կհասնի ավելի քան 10 մլրդ դրամի։

ԵՊԲՀ ռեկտորի խոսքով՝ համալսարանն ունի 6365 ուսանող, որոնցից 1135-ն օտարերկրյա քաղաքացիներ են: Բուհում աշխատում են 171 դոկտորներ, 504 գիտությունների թեկնածու: 180 հայցորդներ էլ շուտով կհամալրեն գիտական աստիճան ունեցողների շարքերը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նախարարության տեսակետը՝ ընդգծելով համալսարանի նախորդ տարվա հաջողությունները։ Նա մասնավորապես կարևորել է, որ այս տարի առաջին կուրս ընդունված օտարեկրացի ուսանողների թիվը երեք անգամ աճել է։

«Սա աննախադեպ ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի առաջատար բուհերն արտասահմանցի ուսանողների համար նորից հետաքրքիր, մրցունակ և գրավիչ են: Համոզված եմ, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացման գործընթացը կհանգեցնի նրան, որ Հայաստանում օտարերկրյա ուսանողների թիվը կաճի բոլոր բուհերում։ Կարևոր է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազումը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ԵՊԲՀ-ն ունի անհրաժեշտ ներուժ և կարող է հավակնել միջազգային հավատարմագրում ստանալու և նոր միջազգային շուկաներ դուրս գալու:                             

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ի թիվս Հայաստանի չորս այլ բուհերի, 2012թ. ընդգրկված է որպես պիլոտային հավատարմագրում անցնող բուհ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter