HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի փոխնախագահը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների կողմից:

ՔԿ նախագահի տեղակալը զոհված զինծառայողների ծնողներին է ներկայացրել խմբի գործունեության կարգն ու նպատակը: Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ընթացքում պատասխանել է ծնողներին հետաքրքրող հարցերին:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հասարակական կազմակերպություններին արդեն տրամադրվել են կոնկրետ քրեական գործերով տեղեկանքներ՝ դրանք ուսումնասիրելու նպատակով: Տրված գործերի նյութերի ուսումնասիրելուց հետո խումբն անցնելու է այլ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությանը: Հասարակական կազմակերպությունները, ըստ կոմիտեի, իրենք են ընտրում իրենց կողմից ուսումնասիրվող գործերը, իսկ Քննչական կոմիտեն նրանց է տրամադրում պահանջվող բոլոր նյութերը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և տասը հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter