HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավելանա Երևանում գործող 10 հատուկ դպրոցների ֆինանսավորումը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ավելացնել Երևանում գործող 10 հատուկ դպրոցների ֆինանսավորումը:

Ինչպես նշվում է կրթության և գիտության նախարարության ներկայացված որոշման նախագծում, 2018 թվականի ընթացքում նախատեսվում էր Երևանում առնվազն 4 տարածքային մանկավարժահոգե­բանական աջակցության կենտրոններ հիմնադրել՝ կրթության և գիտության նախարարության ենթակայության հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով:

Այդ իսկ պատճառով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվել է Երևանում այժմ գործող 10 հատուկ դպրոցի փոխարեն 5 հատուկ դպրոցի և 5 աջակցության կենտրոնի ֆինանսավորում: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հատուկ դպրոցների վերակազմակերպումը հնարավոր է իրականացնել ուսումնական տարվա ավարտից հետո՝ ԿԳՆ առաջարկում է ավելացնել ներկայում գործող հատուկ դպրոցների ֆինանսավարումը:

Բացի այդ, այժմ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում և իրականացնում է քննարկումներ վերակազմակերպվող հատուկ դպրոցների ընտրության, այնտեղ սովորող սաների հետագա կրթության կազմակերպման համար:

Այժմ նախարարությունը նպատակ ունի ներկայումս գործող 10 հատուկ դպրոցի ֆինանսավորումը ավելացնել:

Նախարարությունն առաջարկում է ավելացնել ներկայում գործող 10 հատուկ դպրոցի ֆինանսավորումը (2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում)՝ աջակցության կենտրոնների ֆինանսավորման համար 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների, ինչպես նաև հատուկ դպրոցի համար 2019 թվականի 2-րդ կիսամյակի համար նախատեսված միջոցների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter