HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀ մաքսակետերում գտնվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը թույլատրվեց. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով։
Ըստ այս փոփոխության՝ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և ՀՀ մաքսային տարածքում գտնվող աջակողմյան ղեկային համակարգ ունեցող բազմաթիվ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք կթույլատրվի։
Օրենքի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային այն միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը: 
Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը շեշտել էր, որ այս օրենքում փոփոխություն է կատարվում վերջին անգամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter