
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի նոր մեխանիզմը կներդրվի 2020-ին. խորհրդարանն ընդունեց նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով։
Ըստ այս փոփոխության՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնելու մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:
Փոփոխությամբ ամրագրվել է նաև, որ 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ է ներդրվելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել