HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժեշտի արարողությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն:

Առանձնազրույցից հետո նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter