Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- գրված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Փախչանյանը պաշտպանության փոխնախարար էր վերանշանակվել 2018թ-ի հունիսի 8-ին: Մինչ այդ՝ 2016թ-ից, եղել էր պաշտպանության նախարարի տեղակալ - ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել