
Արտոնություն՝ նախկին պատգամավորի և արաբ շեյխի ընկերությանը
Կառավարությունն այսօրվա իր նիստին երկու արտոնություն տրամադրեց նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի և Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամի «Էյ ընդ էմ ռեյր» ընկերությանը:
Ընկերությունը մարտի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի անց վճարելու և մաքսատուրքից ազատվելու պայմանով: Ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը 115 մլն դրամ է։
Ըստ գործադիր ներկայացված որոշման նախագծի՝ ընկերությունները սարքավորումները ներկրելու է Արաբական Միացյալ Էմիրություններից և նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել, գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան: Ընկերությունը կառավարությանը խոստացել է կատարել ընդհանուր շուրջ 13,2 մլրդ դրամի ներդրում, որի մեծ մասը սարքավորումներ են: Գործարանի արտադրական փուլը նախատեսվում է սկսել մայիսից:
Մեկնաբանել