HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Թիվ 2 քոլեջի անձնակազմը և ուսանողները պահանջում են տնօրենի վերադարձը

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի անձնակազմը, մի քանի տասնյակ ուսանողներ՝ պահանջելով քոլեջի տնօրենի վերադարձը:

Այսօր քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը ԿԳՆ-ի կողմից երկու խիստ նկատողության հիման վրա ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։

Դասախոսները և ուսանողները պահանջում էին հանդիպել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն հավաքվածների հետ հանդիպեց կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով նշեց, որ տնօրենին տրված նկատողությունն ունեցել է իրավական հիմքեր, իսկ եթե հրամանի հետ դասախոսները համաձայն չեն, ապա այն պետք է քննվի դատարանում:

ԿԳՆ-ի աշխատակիցները հավաքվածներին հայտնեցին նաև, որ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապես տնօրենը ծանուցվել է, սակայն առարկություններ չի ունեցել:

Արտակ Աղբալյանը հայտնեց, որ ուսանողները պետք է անհապաղ դասի գնան և շարունակեն դասընթացի բնականոն ընթացքը: Սակայն հավաքվածները այդ հայտարարությանը դեմ արտահայտվեցին՝ նշելով, որ դասի կվերադառնան տնօրենի վերադարձի դեպքում:

Ըստ ԿԳՆ-ի ներկայացուցիչների՝ ստուգումների ընթացքում հայտնաբերվել է, որ տնօրենը պաշտոններ է տվել այնպիսի մարդկանց, ովքեր չեն համապատասխանել տվյալ պաշտոնին: Առաջին տույժը եղել է օգոստոս ամսին, երկրորդը՝ դեկտեմբերին՝ կրթության տեսչական մարմնի կողմից արված ստուգումներից հետո:

Քոլեջի դասախոսներից Գարիկ Սահակյանը հայտնեց, որ տնօրենին աշխատելու ժամանակ չեն տրամադրել: «Մեկ տարվա տնօրենին չի տրվել հնարավորություն նախկին խախտումները վերացնելու համար, 1 տարվա աշխատող տնօրենի նկատմամբ կիրառվել է տույժ, այնուհետև խիստ նկատողություն և հեռացում, սա չի բխում քոլեջի շահերից»,- հավելեց դասախոսը:

ԿԳՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանը քոլեջի անձնակազմի և ուսանողների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց՝ վաղը նախարարի հետ քոլեջ այցելելու համար:

Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter