HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշագրեր են ստորագրվել՝ աշխատաշուկա-կրթություն կապի ամրապնդման համար

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Մեխատրոնիկա» մասնագիտության կարճաժամկետ դասընթացի մասնակիցների ավարտական վկայագրերի հանձնումը:

Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսականհամագործակցության և զարգացման նախարարության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Յուլիա Ստակյանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը։

Միջոցառմանը ներկա են եղել սոցիալական գործընկերներ, գործատուներ և Վանաձորի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտության ուսանողները ներկայացել են իրենց հեղինակած հավաքածուներով:

Միջոցառման ավարտին երկու հուշագիր է ստորագրվել, մասնավորապես, «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Համաձայն հուշագրի՝ կենտրոնում ընդգրկված ընկերությունները կաջակցեն քոլեջին՝ «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման գործում: Մեկ այլ հուշագիր է ստորագրվել «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Գլորիա» կարի ֆաբրիկայի միջև, համաձայն որի՝ կկազմակերպվի «Կարի տեխնոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողների  պրակտիկան, ինչպես նաև աջակցություն կտրամադրվի քոլեջի շրջանավարտներին՝ աշխատանքի տեղավորման հարցում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter