HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ Ռուբեն Սահակյանի՝ 2008-ին հաջողվել է բանակը չներքաշել քաղաքական իրադարձությունների մեջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ից, սկսվել և մինչև հիմա շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարարցնելու միջնորդության քննությունը: Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև հիմա պաշտպանական կողմը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ կապված հիմնավոր կասկածի, Քոչարյանի անձեռնմխելիության խնդրի, անվտանգության հարցերի, նրան առաջադրված մեղադրանքի, ներկայացված միջնորդության հետ:

Սահակյանը պնդեց, թե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ բանակը ներքաղաքական իրադարձություններին չի մասանակցել:

«Իսկ ով ասաց, որ մասնակցել է քաղաքական զարգացումներին, քննչակա՞ն մարմինը, Սասուն Խաչատրյա՞նը, քննչական խմբի ղեկավա՞րը, ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է»,-հայտարարեց Սահակյանը:

Ըստ Ռուբեն Սահակյանի՝ 0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր երևույթ չի պարունակում։

«Դրա վերաբերյալ բացատրությունն ավելի, քան լավ տվել է Սեյրան Օհանյանը: Ես մասնագետ չեմ, ես հիմնվում եմ մասնագետների կարծիքի վրա», - ասաց Սահակյանը:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2008-ի իրադարձությունների ժամանակ զինվորներին վարձկաններ են սարքել և որոշ օլիգարխներ վճարել են, որպեսզի նրանք իրենց տները պաշտպանեն և հարցրեց՝ գործում նման դրվագներ իսկապես կա՞ն, ինչին ի պատասխան՝ Սահակյանն ասաց.

«Նման հայտարարություն կարող է անել մարդը, ով նենգափոխում է գործի փաստերը: Մարդիկ կտրվել էին իրենց տներից և եկել էին Երևան՝ գրպաններում ոչինչ չունենալով. նրանք բացատրում են, որ գումարը ստացել են և օգտագործել կարիքների համար, ինչո՞ւ ոչ ուղարկել են նաեւ տուն»:

Հարցին՝ գումարը միայն այդ ամի՞ս են ստացել, Սահակյանը դրական պատախան տվեց: Անդրադառնալով զինվորների կողմից օլիգարխների տները հսկելու հանգամանքին, Սահակյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում: «Իրեն մի հավատացեք հա՞, նա սուտասան է: Ահավոր սուտասան մարդ է», - ասաց Սահակյանը՝ ըստ էության նկատի ունենալով հայտարարությունն արած Սասուն Խաչատրյանին:

Ըստ Սահակյանի՝ գործի նյութերին ծանոթանալը բարդ է, և նման կարծիք ունեն նաև գործով մյուս մեղադրյալների պաշտպանները: «Դժվար ա, որովհետև գործը կարված ա. հարցրեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործին», - ասսց Սահակյանը:

Հարցին՝ Քոչարյանը ելույթով հանդես գալո՞ւ է այսօրվա նստին, պաշտպանը պատասխանեց, թե Քոչարյանը միշտ էլ ելույթ է ունենում և երբեք չի թաքցրել այն, ինչ կա: «Առաջին իսկ նիստում ես լավ հիշում եմ, դա հուլիսի 27-ի առավոտյան էր, նա մի չքնաղ ելույթ ունեցավ, եթե բարձրաձայնեմ, թե ինչ ասաց, կստացվի, որ նախաքննութնյան գաղտնիք բացահայտեցի»,-ասաց Սահակյանը, բայց, այնուամենայիվ, լրագրողների պնդումներից հետո ելույթի որոշ դրվագներ պատմեց:

Պաշտպանի խոսքով՝ այդ օրը Քոչարյանն ասել է, որ ճիշտ է վարվել, երբ խորհրդակցություն է հրավիրել՝ ԱԱԾ ղեկավարի կողմից տեղեկություն ստանալով, որ բանակին փորձում են ներգրավվել քաղաքական զարգացումների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում է միանալ ժողովրդին: Նշենք, որ խոսքը գեներալներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի մասին է:

«Վերջերս ես կարդացել և անձամբ լսել եմ Մելքոնյանի ելույթը, որտեղ ասում է, որ հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին: Ի՞նչ է նշանակում սա. զինվորականները միացել էին ցուցարարների՞ն, ի՞նչ իրավունքով, չէ՞ որ նրանք դուրս են քաղաքական զարգացումներից: Այս առումով էլ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ժողով է արել և ասել՝ բանակը մի ներքաշեք, միջոցներ ձեռնրկեք, որպեսզի չներքաշվի քաղաքական գործընթացներին», - նշեց Ռուբեն Սահակյանը:

Հարցին ի վերջո ստացվե՞լ է չներքաշել, Սահակյանը պատասխանեց, թե ստացվել է: «Պատկերացնում եմ՝ չստացվեր. Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության մեջ, որովհետև հանցանքը կարող է կատարվել գործողության միջոցով և անգործության միջոցով: Եթե արտակարգ դրություն չմտցներ... ես շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ ... եթե ավելին լինեին, կասեին Ռոբերտ Քոչարյանը անգործության է մատնվել»,- ասաց Սահակյանը:

Հարցին, եթե Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը փորձել են բանակին ներքաշել ներքաղաքական զարգացումների մեջ, ինչո՞ւ նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվել դրա համար, Սահակյանը նշեց, թե հարցը պետք է տալ պատասխանատվության ենթարկողներին:

Հարցին՝ ի վերջո Քոչարյանի մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված, Սահակյանը պատասխանեց, թե ապացույցներ չկան:

«Օրինակ՝ հարց է տրվում մի սերժանտի՝ ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չի խախտվել սահմանադրությունը և այլն: Ախր նա իրավաբան չէ, նա ո՞նց կարող է այդ հարցին պատասխանել: Ախր ո՞նց ես այդ հարցը տալիս մի մարդու, ով դրան պատասխանելու իրավասություն չունի և հարցը ձեւակերպում այնպես, որպեսզի քեզ ցանկալի պատասխան ստանաս»,- ասաց Սահակյանը:

Հարցին՝ ինչո՞ւ իրեն չի հաջողվում հասնել խափանման միջոցի փոփոխության, Սահակյանը պատասխանեց, որ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ փաստաբաններին չի հաջողվել հեշտությամբ հասնել արդարադատության:

«Մի հատ հարց տվեք ձեզ. Հարությունյան Միքայելի գործը կուղարկեն Մոսկվա, թե՞ ոչ. պարտավոր են ուղարկել, որոհետև նա ՌԴ քաղաքացի է», - ասաց Սահակյանը:
Դիտարկմանը, որ նա նա նաև ՀՀ քաղաքացի է, Սահակյանը պատասխանեց, որ այո, բայց նա գտնվում է Ռուսաստանում, նրան չեն հանձնում, և Կոնվենցիայից ելնելով՝ նրա գործը պետք է հանձնվի Ռուսաստանին:

«Չեն հանձնի, հիշեք այսօրվա խոսքս, ես համոզված եմ, որ եթե հանձնեն, այդտեղ գործի ջուրը կբացվի: Նրանք հո չե՞ն նստելու, սպասեն, վախենան Նիկոլ Փաշինյանից, վախենան չգիտեմ ումից և լռեն, այնտեղի փաստաբանները կճղեն այդ գործը», - ասաց Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։