HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուռուցքաբանության ոլորտը դարձյալ ուշադրության կենտրոնում է

Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների, մասնագիտական այլ հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախարարը, ըստ հաղորդագրության, հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) impact առաքելությունների պատասխանատուներ տիկին Բեատրիս Լահուպի և պարոն Արսեն Յուրիչի հետ: Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ԱԷՄԳ առաքելության այցը Հայաստան, որը իրականացնելու է երկրի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։ Քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները:

Նախարարությունը հիշեցնում, որ Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter