HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարն ընդունեց կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՆԱՏՕ-ի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլեր Հաթչինսոնին:

Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա  շրջանակներում Կլեր Հաթչինսոնի այցը Հայաստան և բարձր գնահատեց նրա մասնակցությունը մարտի 15-ին կայանալիք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան պրակտիկա» քննարկմանը:

Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՆԱՏՕ-ի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչի օրակարգն ու մանդատը, քանի որ կանայք անվտանգության, պետական կառույցների կառուցման անմիջական շահառուներն են: Նախարարի խոսքով՝ հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով կանանց մասնակցությունն անվտանգության հարց է, և Հայաստանը հանձնառու է բազմակողմ տարբեր հարթակներում խթանելու կանանց օրակարգը:

Երկուստեք բարձր գնահատվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը Հայաստանի կառավարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter