HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տրոյկա լվացքատուն»․ Եվրախորհրդարանի 22 անդամներ հորդորում են պատժամիջոցներ կիրառել Ռուբեն Վարդանյանի և Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ

Եվրախորհրդարանի 22 պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել «Տրոյկա լվացքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի («Տրոյկա դիալոգի» ղեկավար) և Վլադիմիր Ռոմանովի («Յուկիո» բանկի նախկին նախագահ) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։ 

Հիշեցնենք, որ լիտվական «Յուկիո» բանկի գործունեության դադարեցումից հետո լրագրողների մոտ էին հայտնվել ավելի քան 60 հազար արտահոսած ֆինանսական փաստաթղթեր, որի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել էր «Տրոյկա լվացքատուն» անունը կրող փողերի լվացման մեխանիզմը։ Սխեմայում ընդգրկված էին մեծ թվով հայ արտագնա աշխատողներ, ինչպես նաև որոշ գործարարներ։ 

Եվրահանձնաժողովին ուղղված այս նամակ-հորդորի նախաձեռնողը Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուշտրեվիչիուսն է։ Խորհրդարանի անդամները մասնավորապես նշում են, որ «Տրոյկա լվացքատան» և «Պանամայի փաստաթղթերի» նման հետաքննությունները ի ցույց են դնում Եվրամիության խոցելիությունն ու անպատրաստ լինելը՝ փողերի լվացման և կեղծիքի դեմ պայքարում։ 

Այդ է պատճառը, որ նամակը ստորագրած եվրոպացի պատգամավորները հորդորում են ԵՄ փողերի լվացման դեմ պայքարի վերահսկող մարմնին օգնել Լիտվայի և գործ հարուցած այլ երկրների իշխանություններին՝ քննությունն իրականացնելու հարցում։ Հիշեցնենք, որ «Տրոյկա լվացքատան» գործարքների մի մասն իրականացվել էր Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայերի անձնական տվյալների օգտագործմամբ և ստորագրությունների կեղծմամբ։ Հայաստանի իրավապահ մարմինները դեռ գործ չեն հարուցել այս առնչությամբ։

«Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գործում ներգրավված անձանց՝ «Տրոյկա դիալոգի» ղեկավար Ռուբեն Վարդանյանի, և «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի դեմ։ Վերջինս փախչել է Լիտվայից և այս պահին ապրում է Ռուսաստանի իշխանությունների պաշտպանության ներքո։ Մենք հորդորում ենք Հանձնաժողովին անհապաղ սկսել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ համոզվելու, որ ԵՄ պատժամիջոցները կկիրառվեն այս և մնացած բոլոր անձանց նկատմամբ, ովքեր ընդգրկված են «Տրոյկա լվացքատան» գործում»,- ասվում է նամակում։ 

Մեկնաբանություններ (1)

Hayk
Editor of the Hetq, dont you want to remove this article from your page?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter