HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին

2012թ. փետրվարի 3-ին ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: 

Ոստիկանության պաշտոնական բացատրությունն այն է, թե, իբր Հայկ Գեւորգյանը հունվարի 13-ին վրաերթ է կատարել, քաղաքացուն թողնելով դեպքի վայրում, հեռացել տարածքից ու ոստիկանությունը 10 օր շարունակ որոնել է նրան: 

Մեզ համար անհասկանալի է մնում, թե՝

  • ինչպե՞ս ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ խժռող ու մի քանի տասնյակ հազար աշխատակից ունեցող ոստիկանությունը չի կարողացել 10 օր շարունակ գտնել «հետախուզվող» Հայկ Գեւորգյանին:
  • ի՞նչ հիմքերով է հայտարարվել Հայկ Գեւորգյանի հետախուզումը, երբ նրա գտնվելու վայրը հայտնի է եղել. նա ամեն օր աշխատանքի է գնացել նույն ավտոմեքենայով, ամեն օր հոդվածներ է հրապարակել թերթում եւ խմբագրել է թերթը, հավատարմագրով ելումուտ է արել պետական հիմնարկներ եւ մասնակցել կառավարության նիտերին:
  • ինչո՞ւ որեւէ կարգավիճակով ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ուղարկվել Հայկ Գեւորգյանին: 

Մենք հիմնավոր ենք համարում «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի մտահոգություններն առ այն, որ օրաթերթի առաջատար լրագրողի նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսով հայտարարում է, որ իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած Հայկ Գեւորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության եւ նպատակ ունեն այլ լրագրողների ահաբեկմամբ՝ հերթական անգամ սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում: 

Չնայած այն ամենահնարավոր հանգամանքին, որ ոստիկանության այս հարձակումը նպատակ ունի խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, խորացնելու վախի միջավայրը հայաստանյան լրատվական դաշտում, «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ այս հերթական հարձակումն անպտուղ է լինելու. ոստիկանության հաշվարկը հերթական անգամ սխալ է, արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը: 

Մենք, միանալով ազատ լրագրողական հանրության պահանջներին, պահանջում ենք փոխել Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ անհապաղ ազատ արձակել նրան:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Մեկնաբանություններ (1)

Lena
Yes yevs mianum em lragroxnerin yev vorpes Hayastani qaxaqaci pahanjum em AZAT ARCAKEL Hayk Gevorgyanin, nax yes chem havatum nman ararq hargarzan lragroxi koxmic,isk ete vostikanutjun@ aydqan lav e ashxatum, uremn nax ir sharqer@ tox maqri,inchpes arec Vrastan@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter