HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահաբեկչություն Նոր Զելանդիայում՝ 49 զոհ, տասնյակ վիրավորներ

Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի Ալ Նուր և Լինվուդ Մասջժիդ մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչության՝ զանգվածային կրակոցների արդյուքնում զոհվել է 49 մարդ, ևս 20 հոգի ստացել է ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ժամեր անց ոստիկանությունը նաև վնասազերծել է մի քանի ինքնաշեն ռումբ, որոնք ամրացված են եղել բեռնատար մեքենային։
Դեպքի առթիվ արդեն ձերբակալվել է 4 հոգի՝ 3 տղամարդ և 1 կին։ Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչության դրդապատճառները դեռևս պարզ չեն։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը իր Թվիթերյան էջում գրել է, որ «Քրայսթչրչում տեղի ունեցածը բռնության աննախադեպ իրադարձություն է»։

Երկրի ոստիկանությունը մարդկանց կարգադրել է առանց սուր անհրաժեշտության չլքել իրենց տները։ Ժամանակավորապես փակվել են բոլոր պետական հաստատությունները։ Երկրի այլ մզկիթները գտնվում են ոստիկանության հսկողության տակ։

Մզկիթների վրա հարձակվողներից մեկը, որին արդեն ձերբակալել են, Ավստրալիայի քաղաքացի Բրենթոն Տարրանտն էր։ Նոր Զելանդիայում բնակվող Տարրանտսն իր գործողությունները որակել է որպես ահաբեկչություն։ Գնդակահարություններից առաջ նա հրապարակել է 74 էջանոց մանիֆեստ, որով արտահայտել է իր ատելությունը միգրանտների վերաբերյալ։

Տարրենտսի գործողություններն իրենց դաժանությամբ ցնցել են համացանցը՝ իր հարձակումը նա ուղիղ եթերով հեռարձակել է գլխին ամրացված տեսախցիկի միջոցով։ Ֆեյսբուք սոցիալական կայքը ուղիղ հեռարձակման ձայնագրությունը հեռացրել է կայքից, Ինստագրամն ու Յութուբը` նույնպես։

Հրապարակված նկարներում երևում է, որ Տարրենտսի զենքերի վրա գրված են տարբեր արտահայտություններ, որոնցից մեկը հայերեն տառերով գրված «Սարիղամիշի ճակատամարտ» արտահայտությունն է։ Այլ գրվածքներ ներառում են Օսմանյան կայսրության դեմ պայքարող քրիստոնյա առաջնորդների անուններ և այլ ամսաթվեր։

Նոր Զելանդիայի պատմության մեջ սա ահաբեկչության ամենադաժան և նախադեպը չունեցող դեպքն է։ Տարբեր երկրների ղեկավարներ իրենց ցավակցական ուղերձներն են հղում նորզելանդացիներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter