HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. դատարանը բացառել է Քոչարյանի թաքնվելու վտանգը, բայց ռիսկային համարել գործի վրա ազդելու հավանականությունը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշում կայացրած դատավոր Արմեն Բեկթաշյանը համարել է, որ Քոչարյանին վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Քոչարյանին մեղսագրվող մյուս՝ 300.1 հոդվածով դատարանը հիմնավոր կասկած տեսել է, և դա պայմանավորված է բացառապես մինչև հիմա կայացված դատական ակտերով:

Օրբելյանի խոսքով՝ դատարանը բացառել է Քոչարյանի թաքնվելու հնարավորությունը, սակայն, նկատի ունենալով, որ հիմա նախաքննական նյութերին ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու, վկաներին տեսնելու հավանականությունը:
Պաշտպանները ներկայացրել էին նաև գրավի միջնորդություն, որը, փաստորեն, նույնպես մերժվել է:
Նշենք, որ Քոչարյանը բերվել էր դատարան, և դատարանից նրան տարան ոստիկանության ուղեկցող գումարտակի ոստիկանների ուղեկցությամբ:
 
Լուսանկարում (ձախից)` Ռոբերտ Քոչարյան, Արմեն Բեկթաշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter