HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Յուրացման և պաշտոնական կեղծիքի մեղադրանքներով՝ Արմավիրի մարզի երեք համայնքապետի գործ ուղարկվել է դատարան

Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի արդեն նախկին համայնքապետ Սամվել Վարդանյանը, Արտամետ և Նալբանդյան համայնքների գործող համայնքապետեր Անահիտ Դավթյանն ու Գրիգոր Մկրտչյանը մեղադրվում են պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացման և պաշտոնական կեղծիքի մեջ: Արմավիրի մարզի դատախազությունը նրանց գործերն արդեն ուղարկել է մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ Մեղադրանքի՝ Սամվել Վարդանյանը 2002թ.–ից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցրել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը: Վերջինս Հայաստանում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի, ինչպես նաև՝ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, կառավարության համապատասխան որոշումներով իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում` 2013-2016թթ. իր պաշտոնական դիրքն օգտագործելով կատարել է խոշոր չափերի` ընդհանուրը մոտ 2 մլն 880 հազար դրամի յուրացումներ: Բացի այդ, նույն ծրագրերի շրջանակներում իր գործառույթներն իրականացնելիս` 2013-2017թթ. ընթացքում կատարել է պաշտոնական կեղծիքներ` կազմել, վավերացրել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Արտամետ համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանը նույն պաշտոնում է 2005թ-ի հոկտեմբերից: Նա ևս մեղադրվում է նույն ծրագրերի կատարման ժամանակ թույլ տրված չարաշահումների համար: Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի, ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրի, ինչպես նաև հողօգտագործողներին ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, Ա. Դավթյանն իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի` 6 մլն 564 հազար դրամ ընդհանուր արժողության աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի, ազոտական պարարտանյութերի յուրացումներ:

Ինչպես նաև նույն ծրագրերի շրջանակներում կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:  

Գրիգոր Մկրտչյանը Նալբանդյան համայնքի ղեկավարն է 2007թ. ապրիլի 1-ից: Ըստ նախաքննական մարմնի՝ կառավարության որոշումների համաձայն, Գ. Մկրտչյանն իրականացրել է հողօգտագործողներին 2015թ-2016թթ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում, Նալբանդյան համայնքի բնակիչների կողմից պարարտանյութեր գնած անձանց ցուցակագրման, պարարտանյութերի ստացման, բաշխման գումարների հավաքագրման, մատակարար կազմակերպությանը փոխանցելու աշխատանքները: ՛

Այդ  ընթացքում Մկրտչյանը հիշյալ ծրագրի շրջանակներում «Բերրիությունե ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ից ստացած պարարտանյութից իր պաշտոնական դիրքն օգտագործելով 2015-2016թ.թ. յուրացրել է խոշոր չափի` 598,000 դրամ արժեքով 4980կգ պարարտանյութ:

Այնուհետև, ըստ մեղադրանքի՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով համայնքապետը հափշտակել է 672,000 դրամ գումար: Նշված գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որ շահառուները ստանալով 1,270,000 դրամ արժողությամբ 10,580 կգ պարարտանյութ դրա դիմաց վճարում չեն կատարել և տեղեկանքը ներկայացրել է Արմավիրի մարզպետարան: Դրա հիման վրա ՀՀ Կառավարության 07.12.2017թ. թիվ 1585-Ն որոշմամբ, ի թիվս հանրապետությունում պարտքեր ունեցող այլ համայնքների, դադարեցվել են վերը նշված ծրագրերի շրջանակներում 2016թ. Նալբանդյան համայնքին հատկացված` «Բերրիությունե ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի հանդեպ ազոտական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները` պարտք ունեցող բոլոր շահառուների, այդ թվում նաև տեղեկանքում նշված, վերը թվարկված անձանց մասով: Իսկ նաև նշված ՍՊԸ-ի վարկային պարտավորությունները նույն չափով` 1,270,000 դրամով նվազեցվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter