HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանին հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև

Աբովյան համայնքի ավագանու անդամները հայտարարություն են տարածել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի` Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ոչ պատշաճ աշխատանքի եւ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի առնչությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն` անփոփոխ: 

«Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։

Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարօրություն Աբովյան համայնքի և աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցված պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ և ադեկվատ չէ:

Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն և հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև։

Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել և մասնակից է եղել մեր սիրելի քաղաքի արդյունավետ կառավարմանը և զարգացմանը:

Մեր վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ:
Հորդորում ենք պարոն մարզպետին այսուհետ զերծ մնալ նման կարգի գնահատականներ հնչեցնելուց և մնալ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»:

Մեկնաբանություններ (1)

Harut
Տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում ենթարկվում է տերոռի նորանշանակ, անփորձ, անիմաստ մարզպետների կողմից: Օրինակ Լոռու մարզպետը բացի դատախազություն գրելուց ուրիշ բան չգիտի: Մարզպետները ամեն կերպ փորձում են ազատվել ընտրված համայնքի ղեկավարներից, քանի որ նրանք աշխատել են մինչ հեղափոխությունը: Բայց ձախողվում և խայտառակ են լինում այդ հարցում, վառ օրինակ է Ուրցաձոր գյուղը, որտեղ մարզպետի հավանությանն արժանացած թեկնածուն էնքան հոգնած էր, որ չկարաց հաղթի գործողին, որը չուներ ոչ մի լշակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter