HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնաբուք և ավտոմեքենաների արգելափակում Վայոց ձորում. փրկարարները արգելափակումից դուրս են բերել 24 ուղևորի

Մարտի 17-ին՝ ուշ երեկոյան, Արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում (ՄՓՎ) ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-35-րդ կմ-ում կան արգելափակված ավտոմեքենաներ: Ժամը 22:07-ին դեպքի վայր է մեկնել թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (ЗИЛ-131): Պարզվել է, որ այդ հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենաներ՝ 24 ուղևորով: Մինչև ժ.00:09-ը հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա՝ 7 ուղևորով:  

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` ժամը 00:45-ին դեպքի վայր է մեկնել նաև ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամը 03:07-ից մինչև ժ.04:55-ը ընկած ժամանակահատվածում հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և մնացած 17 ուղևորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter