HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում անդրադարձել էր գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ այդ խնդրի տարբեր դրսևորումների մասին վերջին ամիսներին կոմիտեն բարձրաձայնել է, եւ Կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը 2-3 օրում կուսումնասիրի Ռանչպար գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։

Կոմիտեն հավաստիացնում է, որ շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը երկուշաբթի օրվա խորհրդակցությանը հաշվառման և հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանին հանձնարարել է այդ ամենի արդյունքում առաջարկ ներկայացնել և, եթե Կադաստրի կոմիտեն ունեցել է ճիշտ դիրքորոշում, և դա չի պահպանվել, այլ հարց է, իսկ եթե Կոմիտեն ունեցել է ոչ ճիշտ դիրքորոշում, այսօր պետք է շտապ վերանայել այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter