HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Երկրում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսով, ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է»

2019 թվականի փետրվարին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 100 տոկոսով։

Այս մասին Մատենադարանում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ երկրում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսով, ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է»,- ասաց նա:

Փաշինյանի համոզմամբ՝ այն իր հերթին նպաստելու է նոր աշխատատեղերի ստեղծմանը. «Սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս պահին առկա է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալներով: «Այդ ծրագրերից 42-ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում»,- ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի մասին։ «Ես ինքս էլ մասնակցելու եմ, կմասնակցեմ նախապես չհայտարարված որևէ բնակավայրում: Վիզուալ առումով ամենամեծ պրոբլեմներից մեկն աղբի համատարածության պրոբլեմն է: Կհամարեմ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ են եղել, երբ որ մեր երկիրը ազատենք աղբից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter