HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խիստ նկատողություն՝ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության՝ հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև՝ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր իրականացրել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում վերհանված թերությունների և խախտումների մասին ամփոփ վերլուծությունը հրապարակվել է լրատվամիջոցներում և ներկայացվել նախարարություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter