HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գույքահարկի արտոնություններ՝ սոցիալական մի շարք խմբերին. կայացել է ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի՝ արտոնություններ են տրամադրվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված ևստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև «Հայաստանի  խուլերի միավորում» և «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Հաստատվել են Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները

Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2018թ. ծրագրի իրականացման, ինչպես նաև Երևանի 2018թ. բյուջեի կատարման հաշվետվություններին:

Եվրոպայի հրապարակ՝ Երևանում

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ: Ավագանին հաստատել է որոշման նախագիծը:

Կանգառների անվանումները հայտարարող սարքեր՝ քաղաքային ավտոբուսներում

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter