
Երկրաշարժ Թուրքիայում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 8 բալ
Սույն թվականի մարտի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:34-ին) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.430 և արևելյան երկայնության 29.440աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք), օջախի 11 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ և մասնակի ավերվել հին շինություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել