
Դատախազությունն ուսումնասիրում է փակված մանկապարտեզների մասին «Հետք»-ի հրապարակումը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը վաճառվել» վերտառությամբ «Հետք»-ի հրապարակման մեջ տեղ գտած փաստերը: Այս մասին մեզ հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Փաստերի ուսումնասիրմամբ զբաղվում է դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը: Դատախազությունից փոխանցեցին, որ մի շարք հարցումներ են ուղղել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետարանին:
Հիշեցնենք, որ հետաքննությամբ պարզել էինք, որ համայնքային նշանակության տարածքները մեծ մասամբ սեփականաշնորհվել են նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել