HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նրա շնորհավորական ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն, անսպառ եռանդ և վերելքներ՝ ի նպաստ Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարօրության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter