HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ի՞նչ պետք է կեղծեր «Պարադիզի» եւ «Հ1»-ի ներկայացուցիչը ԱՄՆ-ում

Այսօր օրաթերթը տպագրել է լուր-մեկնաբանություն` «Ուրիշ բան է կեղծել» վերնագրով. «Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում գազի եւ էլեկտրաէներգիայի հաշվիչները «ետ պտտելու» մեղադրանքով ձերբակալված Գագիկ Ասլանյանը ԱՄՆ-ում «Հ1» եւ «Պարադիզ» ընկերությունների ներկայացուցիչն է եւ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի մտերիմը:

Ճիշտն ասած` լուրի այս վերջին հատվածին այնքան էլ չենք հավատում: Բանն այն է, որ Լոս Անջելեսի ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի բառ չկա այն մասին, որ ձերբակալվածը ոստիկանների վրա հարձակված լինի «դուք էդ ո՞վ ըլաք, արա՜» բառերով, հետեւաբար` հազիվ թե նա Սաշիկ Սարգսյանի շրջապատից լինի:

Իսկ ինչ վերաբերում է ձերբակալվածի` ԱՄՆ-ում «Հ1»-ի եւ «Պարադիզի» ներկայացուցիչը լինելուն, ապա նկատենք, որ այդ ընկերությունները փաստորեն շատ ճիշտ կադրային քաղաքականություն են իրականացրել: Պարզապես նրանց ներկայացուցիչը փոքր-ինչ սխալ է հասկացել իր առաքելության իմաստը: Նա պիտի Լոս Անջելեսի հայերին խաբեր` կեղծելով Հայաստանում տիրող իրավիճակը, բայց դրա փոխարեն խաբել է ԱՄՆ իշխանություններին` կեղծելով հաշվիչների տվյալները: Մնացած ամեն ինչը ճիշտ է արել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter