HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի մասնակցությամբ նշել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

Մարտի 20-ին Լիբանանի նախագահական պալատում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ելույթ ունեցան Լիբանանի նախագահ Միշել Աունը (Michel Aoun) և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:     

Ինչպես հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը, իր խոսքում Վահագն Աթաբեկյանը հակիրճ ներկայացրեց ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության երկու տարիների առաջնահերթություններն ու ծրագրերը:      

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի կարգախոսին, ՀՀ դեսպանը նշեց, որ «Ապրել միասին»-ը նաև Լիբանանի նշանաբանն է՝ բազմաշերտ ու բազմադավան համայնքային կառուցվածքով և կառավարման համակարգով: «Այդ կարգախոսը նաև խորհրդանշում է հավաքական ուղերձը աշխարհասփյուռ հայ ժողովրդի, որի զավակները՝ պահպանելով հավատարմությունն իրենց ազգային արմատներին և ինքնությանը, միաժամանակ հանդիսանում են իրենց հյուրընկալած երկրների օրինակելի քաղաքացիները, և Լիբանանն ու լիբանանահայությունը դրա վառ օրինակն են»,- ընդգծեց ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի արտաքին գործերի նախարարը, կառավարության այլ անդամներ, ինչպես նաև Բեյրութում հավատարմագրված դեսպանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter