
Մարտի 26-ին խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի
Մարտի 26-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի: Կառավարությունը որոշումն ընդունեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջարկով:
Արտահերթ նիստը կգումարվի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել