HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժողը հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում

Ազգային ժողովի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին դատարանում հայտարարեց Բաբայանը՝ նշելով, որ ինքը չի եղել այն դահլիճում, որտեղ, ըստ գործի նյութերի, ծեծի են ենթարկել գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովին:

Ես այդ դահլիճում չեմ եղել, մարդ չեմ ծեծել՝ հայտարարեց Էդուարդ Բաբայանը:

Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարեց, որ ինքն իրեն տուժող չի համարում, ապա քիչ անց ևս մեկ անգամ հայտարարությամբ հանդես գալու իրավունք խնդրեց, ու ևս մեկ անգամ պնդեց, թե Բաբայանն իրեն ծեծի չի ենթարկել:

Նշենք, որ Բաբայանն ու վերջինիս պաշտպանները չառարկեցին տեսանկարահանման դեմ, սակայն գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն ու նրա ներկայացուցիչն առարկեցին: Դատարանը տեսանկարահանումը թույլատրեց միայն 5 րոպեով:

Դատարանում այսօր հարցաքննվում են գործով վկաները:

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում նա գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter