
«Բերդի պետական քոլեջ»-ը կմիանա «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան»-ին
«Բերդի պետական քոլեջ»-ը կմիանա «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան»-ին, և կստեղծվի «Բերդի բազմագործառութային պետական քոլեջ»:
Նման որոշման նախագիծ Կառավարություն ներկայացրել էր Կրթության և գիտության նախարարությունը՝ կրթության ոլորտում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով:
ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան»-ը, ի տարբերություն «Բերդի պետական քոլեջ»-ի, գործում է գերբեռնված, ինչը հնարավորություն չի ընձեռում հաստատությունում ներդնել նոր մասնագիտություններ՝ մարզի աշխատաշուկայի պահանջից ելնելով:
Նախարարության հաղորդմամբ՝ երկու քոլեջների միացմամբ «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ»-ում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն կընձեռվի պահպանել ուսուցանվող մասնագիտությունները, կներդրվեն նոր մասնագիտություններ:
Լուսանկարը՝ «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան»-ի պաշտոնական կայքէջից
Մեկնաբանել