HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Բարեկամական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է Նուրսուլթան Նազարբաևի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման, մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման գործում: Նախագահը կարևոր է համարել նաև Նուրսուլթան Նազարբաևի նշանակալի դերը տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում:

Նախագահ Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն, և հաջողություն՝ ի շահ մեր պետությունների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և Ղազախստանի հետագա առաջընթացի:

Հանրապետության նախագահը նաև ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter