HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանի տարածքը լքել է ԱԱԾ-ի գիտությամբ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի վստահեցմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ի իմացությամբ է լքել Հայաստանի տարածքը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

Տեղեկացնենք, որ ԱԱԾ տնօրենը եկել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ պատգամավորները նրան հարցեր էին հղում: Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, Ալեքսանդր Սարգսյանը դիմել է ՀՀ-ից բացակայելու համար՝ առողջական խնդիրների հետ կապված, և գործը քննող քննիչի որոշմամբ՝ նրան թույլատրվել է լքել Հայաստանի տարածքը։

«Այո՛, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ, և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում նա կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում, կկանչվի, քանի որ քննչականը միշտ կապի մեջ է փաստաբանների հետ, նրանք կհրավիրեն։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter