HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Վանեցյան. «Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ»

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ապատեղեկատվություն են բոլոր այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքը բենզինի շուկայում խոշոր բիզնես ունի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն է դիմել, որ նա դուրս գա շուկայից՝ հնարավորություն ընձեռելով դաշտում այլ խաղացողների հայտնվելու: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը:

Ըստ Վանեցյանի՝ եթե նա մամուլում իրեն վերաբերող ամեն սուտ հրապարակմանն անդրադառնա ու դատի տա, ապա խայտառակ պատկեր կլինի։

«Ո՛չ, ճիշտ չէ, հերքում եմ այդ լուրը, այդ լրատվամիջոցին էլ հորդորում եմ հերքումով հանդես գալ։ Պարզապես օգտագործում են իմ անունը, որ իրենց դիտումները շատ լինի, սա ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի կամ նավթի շուկայի հետ»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter