HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան): Այս մասին հաղորդում է հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ՝ որպես հեռանկարային ոլորտներ մասնավորապես նշելով առողջապահությունը, դեղագործությունը, բիոտեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Նրանք ընդգծել են նաեւ փոխշահավետ գործակցության մեծ ներուժը գիտակրթական և մշակութային բնագավառներում:

Նշելով, որ խորհրդային տարիներին շատ կուբացիներ էին կրթություն ստանում Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել այդ ավանդույթի վերականգնումը, կրթական, մշակութային փոխանակման ծրագրերի իրականացումը»,- ասվում է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter