Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել