HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». 2 միլիոնից քիչ ավելի մարդ է մնացել Հայաստանում

Այսօր օրաթերթը տպագրել է մի լուր, որ Հայաստանում եվրոպական պետություններից մեկի դեսպանը վերջերս դեսպանատանն ընդունել է հայրենիքից ժամանած զբոսաշրջիկների, իր պետության քաղաքացիներին: Թերթը դեսպանի անունը չի նշում:

Զրույցի ժամանակ հյուրերը, ովքեր հայազգի են եղել, հետաքրքրվել են Հայաստանի վիճակով եւ դեսպանի տպավորություններով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել է, թե ճի՞շտ են արդյոք արտագաղթի մասին տեղեկությունները, եւ հիմա Հայաստանի բնակչությունն ինչքան է:

Պարոն դեսպանն ասել է, որ չնայած պաշտոնական տվյալներով հրապարակում են, թե Հայաստանում 3 մլն ազգաբնակչություն կա` սակայն իրենց հավաստի աղբյուրներն ասում են, որ 2 միլիոնից քիչ ավելի մարդ է մնացել Հայաստանում: Ընդ որում, իրենք տիրապետում են բնակչության թվերին` մարզ առ մարզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter