HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ուժի մեջ է մտել գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին համաձայնագիրը

Երեկ ուժի մեջ է մտել գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2017թ. նոյեմբերի 7-ին։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Համաձայնագրի նպատակն է ձևավորել սերմացուների միասնական շուկա, ինչպես նաև՝ նպաստել գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակավորմանն ու սերմնաբուծության զարգացմանը։ Սրա շնորհիվ, ըստ ԵՏՀ-ի, կզարգանա ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արդյունաբերությունը։ Համաձայնագրի լիարժեք գործածության համար զուգահեռ ուժի մեջ են մտել նաև մինչ այդ ևս ստորագրված փաստաթղթեր, որոնք փոխադարձ ընդունելի կլինեն ԵԱՏՄ բոլոր երկրներում։

Մասնավորապես՝ այդ փաստաթղթերում կա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված գյուղատնտեսական բույսերի սերմերի տեսակավոր և ցանքային որակների վերաբերյալ փոխադարձ ճանաչելի փաստաթղթերի ցանկը, ինչը թույլ կտա առանց խոչընդոտների շրջանառել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկում ստացած սերմացուների փաստաթղթերը, ինչպես նաև՝ նվազեցնել ժամանակն ու քչացնել արտադրողների ծախսերը սերմացուի ցանքային որակի կրկնակի ստուգման համար։

Օրինակ, սերմացուի որակի կրկնակի ստուգման համար և փոխադարձ առևտրաշրջանառության համար նախկինում պահանջվում էր մինչև 30 օրացույցային օր։ ԵՏՀ մասնագիտական գնահատականներով՝ ներքին շուկայում սահմանափակումների վերացումով տնտեսվարող սուբյեկտները ԵԱՏՄ շուկայում կկարողանան խնայել տարեկան ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, համաձայնագրի ընդունումը թույլ կտա արագացնել բարձրորակ սերմացուների շրջանառությունը ԵԱՏՄ գյուղատնտեսական առևտրային շուկայում։

2014-2018թթ․ Հայաստանը ներկրել է ցանքսի համար նախատեսված մոտ 2130 տոննա սերմեր և պտուղ, ընդհանուր՝ 14մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Նույն ժամանակահատվածում արտահանել է շատ չնչին քանակությամբ ցանքսի սերմ։ Մասնավորապես, արտահանել է ընդամենը 1,5 տոննա ցանքսի սերմ՝ 7750 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Սերմեր
Infogram

 

Ներկայում ԵՏՀ գյուղատնտեսական արդյունաբերական քաղաքականության բաժինը ԵԱՏՄ երկրների մասնագետների հետ համատեղ մշակում են սերմացուների ցանքային որակի գնահատման համար նախատեսված միասնական մեթոդներ։

«Մեզ համար ելակետ է սերմացուի առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և ԵԱՏՄ տարածքում դրանց փոխադարձ առևտրի անհրաժեշտությունը,- ասել է ԵՏՀ արդյունաբերության հարցերով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբոտինը։- Մենք բաց ենք շուկայի բոլոր հետաքրքրված մասնակիցների առաջարկները լսելու համար»,- եզրափակել է նա։

Որպեսզի բոլոր հետաքրքրված անձինք կարողանան տեղեկություն ստանալ ԵԱՏՄ շուկայում ներկայացված սերմացուների տեսակների վերաբերյալ, վերը նշված համաձայնագրով նախատեսված է նաև ստեղծել սերմերի միասնական ռեեստր։ ԵՏՀ-ն հաստատել է նաև դրա ձևավորման և վարման կարգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter