HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լրագրողների ֆուտբոլային թիմը հաղթեց պատգամավորներին

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ու լուսանկարիչների ֆուտբոլային թիմը հաղթեց պատգամավորների թիմին. խաղն ավարտվեց 4-2 հաշվով։

Պատգամավորները առանց փոխարինողների էին, առաջին խաղակեսի ընթացքում խաղին միացավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Տեղեկացնենք, որ պատգամավորների թիմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, նրանք են՝ Մխիթար Հայրապետյան, Երջանիկ Հակոբյան, Արտակ Մանուկյան, Գևորգ Պապոյան, Ռուստամ Բաքոյան և Հակոբ Արշակյան: Լրագրողների թիմում են՝ Սևակ Գրիգորյան, Սեյրան Վանցյան, Եսայի Պետրոսյան, Վաչիկ Գրիգորյան, Արսեն Սարգսյան, Խաչատուր Էլոյան, Նարեկ Բարսեղյան, Կորյուն Ղազարյան, Դավիթ Խուդավերդյան:

Պատգամավորների թիմում գոլերի հեղինակը Մխիթար Հայրապետյանն ու Ռուստամ Բաքոյանն էին, լրագրողների թիմում՝ Սեյրան Վանցյանը, Սևակ Գրիգորյանը, Նարեկ Բարսեղյանը և Խաչատուր Էլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter