HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2019-ի փետրվարին, հունվար ամսվա համեմատ, գրանցվել է գործարքների 43.6 %-ով աճ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի փետրվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 13 223 գործարք. ցուցանիշը 2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 43.6 %-ով, իսկ 2018 թվականի փետրվար ամսվա համեմատ` 4.1 %-ով: 

Երևան քաղաքում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի փետրվարի համեմատ՝ 9.1 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.6 %-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter