HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը ծանոթացել է ձնամաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու ուղղությամբ կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է կենտրոնական և երկրորդական փողոցների ու մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքներին:

«Շրջայցի ժամանակ որոշ թերություններ նկատվեցին մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքներում: Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հստակ հանձնարարական է տրվել, որ բակային տարածքներն ու մայթերը հնարավոր արագ մաքրվեն: Կենտրոնացվել են բոլոր ծառայությունները և հերթապահությամբ այդ աշխատանքները շարունակվեն շուրջօրյա»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Տարոն Մարգարյանը տեղերում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կենտրոնացնել համապատասխան կառույցների ամբողջ ներուժն ու վարորդների և հետիոտների համար ապահովել անվտանգ երթևեկ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով տարվող աշխատանքները`քաղաքապետը նաև հանձնարարել է աշխատանքները շարունակել շուրջօրյա ժամանակցույցով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter