HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը

Մարտի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ն, քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 11, մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 11 հարց: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերը: Արդյունքում ձեւավորվել են 4 միջխորհրդարանական հանձնաժողով եւ 59 բարեկամական խումբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter