HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:  

Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաև մառախուղ է:   

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

  Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար: 

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter