HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ ունեն սփյուռքահայ երիտասարդ սերնդի մեջ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ:

Ողջունելով կազմակերպության ընդլայնվող ներկայությունն ու գործունեությունը Հայաստանում՝ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը և Պերճ Սեդրակյանն անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, դրանց զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀԲԸՄ-ի առաքելությանը, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ծրագրերի իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter