HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլի» պատգամավորի զգոնության կոչը՝ «քաղաքական հայրերի հովանավորությամբ պաշտոն զբաղեցրածներին»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ հայտարարությունների ժամին «զգոնության կոչով» հանդես եկավ։

«Հեղափոխությունից անցել է 11 ամիս, բայց միջին օղակում կան որոշ պետական պաշտոնյաներ, որոնք դա չեն գիտակցում: Ցավոք սրտի այդ իրողությունը հատկապես արտացոլված է մարզերում, և այնտեղից էլ ազդակներ ենք ստանում, որ հեղափոխության ազդակները չեն հասել տեղ։ Որոշ մանր ու միջին պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կերպար։ Ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ պաշտոններին ու աթոռներին հավակնած ու այժմ այդ աթոռները զբաղեցրած չինովնիկները չեն փոխվել»,- ասաց պատգամավորը։

Վերջինիս համար զարմանալի է այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են արհամարհանքով խոսել քաղաքացիների հետ։

«Նրանք դեռ չեն գիտակցում, որ մարդը գերագույն արժեք է, և այդ տրամաբանությունը պետք է ջարդել իսպառ՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ ճամբարներում են իրենք գտնվում: Սա անընդունելի է ինձ համար»,- ասաց Բաղդասարյանը։

Իշխող ուժի ներկայացուցչի խոսքով՝ պատգամավորն, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է լոկալ սոցիալական խնդիրների լուծմամբ։

«Պետական պաշտոնյան, որը նման կեցվածք ունի, օր առաջ իրերը պետք է հավաքի ու գնա, մենք նման պաշտոնյայի կարիք չունենք: Չի կարելի քաղաքացու հետ խոսել վերամբարձ տոնով։ Ես չեմ վախենա այս ամբիոնից անուններ հնչեցնել. մարդիկ, որոնք տարիներով կոռուպցիայի մեջ թաթախված են եղել, փորձում են քաղաքացիների խնդիրներին լուծում չտալ ու մեկնաբանել, որ գիտեք՝ հեղափոխական արժեքներն են սրա պատճառը, հեղափոխություն եղավ, դրա համար ձեր խնդիրները չեն լուծվում: Իրենք վստահ են, որ իրենց քաղաքական հայրերը հետ են գալու, ու փորձում են էդ ռենկարնացիան ապահովել: Չի լինելու, ուզում եմ հասկանաք՝ ՀՀ-ում գործելու է օրենքը, Հայաստանը օրենքի երկիր է և վերջ»,- եզրափակեց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter