HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց հեղափոխության օրերին ծանր մարմնական վնասվածք ստացած քաղաքացու հարցը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը նվիրեց իր խոսքով՝ հպարտ քաղաքացի Զավեն Գրիգորյանին։

«Զավեն Գրիգորյանը մեկ տարի առաջ՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերի կիրառած հատուկ ուժերի հետևանքով ստացել է խիստ ծանր վնասվածներ, կորցրել է ամեն ինչ՝ իր աշխատանքային պայմանագրերը, հայտարարվել է սնանկ, մեկ տարի է` փորձում է վերականգնել իր առողջությունը։ Դիմել է իշխանության բոլոր կառույցներին, և ըստ էության որևէ տեղից արձագանք չի ստացել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքացու բոլոր առողջական խնդիրներն առաջացել են հեղափոխության օրերին ոստիկանության կիրառած հատուկ միջոցների պատճառով, այժմ վերջինս սուր լեյկոզով գտնվում է Արյունաբանության ինստիտուտում։ «Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ իրենք անհրաժեշտ բավականաչափ թանկ դեղորայքները տրամադրել չեն կարող»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, երբ վերջինս հեղափոխության օրերին հայտարարում էր, որ այն քաղաքացիների մեքենաները, որոնք վնասվել են ցույցերի հետևանքով, փոխհատուցվելու են։ Պատգամավորը պնդեց՝ այդ մեքենաների փոխհատուցմամբ չի հետաքրքրվում, իրեն հետաքրքրում է քաղաքացին։

«Քաղաքացին ոստիկանական ուժերի կիրառած հատուկ միջոցների արդյունքում ստացել է ծանր մարմնական վնասվածք, ո՞վ է պատասխանատու ՀՀ քաղաքու համար: Հիշեցնեմ, որ կառավարությունը բերել է նախագիծ ապրիլի 23-ը քաղաքացու օր հայտարարելու մասին, Զավեն Գրիգորյանը այդ քաղաքացիներից մեկն է»,- եզրափակեց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter