HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մառախուղ), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

  Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 27-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter